Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ»

Ասում են՝ նա հիմա, տենդագին, իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում: Եվ հնարավոր է՝ առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն, հատկապես՝ պատերազմի, պարտության, նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔՊ-ում հասկացել են, որ ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում: Բայց մարդկանց չեն կարող բավարարել նաեւ «թալանը հետ բերելու», նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները, նրանց ուղղակի չեն ներում Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար։ Ի դեպ, Գյումրու հետ կապված, թվում էր, իշխանությունը վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց մենք տեղեկացանք, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ «մարդագողությամբ զբաղվելու» եւ ՔՊ-ական ավագանու 3 անդամ իր կողմը տանելով` վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 04․ 25 թ համարում։