Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց          Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում       Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը    

23 ապր 2025 16:08

Հստակ առաջարկ ենք արել ՌԴ-ին և Ուկրաինային, ժամանակն է նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա գործընթացից

Հստակ առաջարկ ենք արել ՌԴ-ին և Ուկրաինային, ժամանակն է նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա գործընթացից«Մենք շատ հստակ առաջարկ ենք արել և՛ ռուսներին, և՛ ուկրաինացիներին, և ժամանակն է, որ նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից: Մենք զբաղված ենք լուրջ դիվանագիտությամբ: Մենք իսկապես փորձել ենք ամեն ինչ հասկանալ թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների տեսանկյունից: Ի՞նչն է ամենաշատը մտահոգում ուկրաինացիներին, ի՞նչն է ամենից շատ մտահոգում ռուսներին: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ արդար առաջարկ ենք արել»,-ասել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում, Ղրիմը որպես ռուսական ճանաչում, Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, նավարկության ազատություն Դնեպրում և ֆինանսական օգնություն՝ երկրի վերականգնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր