Արմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ը, կան տուժածներ          Սա խաղաղությո՞ւն է, թե կապիտուլյացիա. ինչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. «Ժողովուրդ»       Չկա նախկին էնտուզիազմը, բայց կրքերը թեժ են․ «Հրապարակ»    

25 ապր 2025 12:32

Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԻշխող «Վրացական երազանք` ժողովրդավար ​​Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ ապագա քաղաքական գործունեության մասին շահարկումները չեն դադարել, ուստի պարտավոր եմ հասարակության առաջ տալ առկա հարցերին սպառիչ պատասխաններ», -ասել է Ղարիբաշվիլին:

Նրա որոշումը իրարամերժ կարծիքներ է առաջացրել՝ հաշվի առնելով Ղարիբաշվիլիի առանցքային դերը Վրաստանի կուսակցական և քաղաքական կյանքում։ Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-2024 թթ, այնուհետև գլխավորել է իշխող կուսակցությունը։ Նրա հեռանալու պատճառները դեռևս չեն բացահայտվում, սակայն փորձագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել «Վրացական երազանքի» ներքին գործընթացների կամ քաղաքականությունից դուրս հետագա կարիերայի ծրագրերի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր