Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Մոսկվա կմեկնի. «Ժողովուրդ»

Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ տեղեկանալու՝
1. արդյոք Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախորդ տարիներին, մեկնելու է նույն օրը և վերադառնալո՞ւ, թե՞ գիշերելու է ՌԴ-ում և վերադառնալու է հաջորդ օրը։
2․Ո՞ւմ հետ և ի՞նչ հանդիպումներ են նախատեսված Փաշինյանի այցի ընթացքում։
3․ Արդյոք նախատեսվա՞ծ են Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև կամ եռակողմ հանդիպումներ, և ի՞նչ օրակարգով է վարչապետը մասնակցելու այդ հանդիպումներին։
Վարչապետի աշխատակազմից հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։
Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր է փորձելու լուծել․ մասնավորապես փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01․ 05․ 25 թ համարում։