Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

02 մայիս 2025 10:45

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եկել է ուղիղ բանակցությունների ժամանակըԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք լինելու: Մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը` հանդիպումները մոդերացնելու համար: Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», - ասել է նա:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են անհրաժեշտ, պարզաբանել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Հիմա ժամանակն է, որ նրանք  ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը: Դա կախված կլինի նրանցից»,-նշել է Բրյուսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր