Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

12 մայիս 2025 20:07

Հնդկաստանը դադարեցրել է հարվածները Պակիստանին և կգործի Իսլամաբադի քայլերին համահունչ

Հնդկաստանը դադարեցրել է հարվածները Պակիստանին և կգործի Իսլամաբադի քայլերին համահունչՀնդկաստանը դադարեցրել է հարվածները Պակիստանին և կգործի Իսլամաբադի քայլերին համահունչ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

«Հնդկաստանը դադարեցրել է իր հարվածները Պակիստանին և կգործի Պակիստանի գործողություններին համապատասխան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ի պատասխան Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության՝ իրականացրել է Սինդուր գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»։

Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի ռազմական օբյեկտներ չեն հարձակվել։ Իր հերթին Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, իսկ հարվածների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իսլամաբադն իրեն իրավունք է վերապահում համապատասխան ձևով արձագանքելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր