Հունիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարծում եմ՝ նրանք զենքն իրենց համար են կուտակել, ես դա կհիշեմ, քրդեր       Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար    

13 մայիս 2025 15:06

«Սմավերդի» կոչվող լճից ջրասուզակը հայտնաբերել է առավոտյան ջրամբարն ընկած քաղաքացու դին և դուրս բերել

«Սմավերդի» կոչվող լճից ջրասուզակը հայտնաբերել է առավոտյան ջրամբարն ընկած քաղաքացու դին և դուրս բերել Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով:

Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր