Ուկրաինան հասկանում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», - ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և Կիևը պետք է «լավագույն դիրքում լինի բանակցություններին վերադառնալու համար, ինչը «թույլ կտա լուծել տարածքային խնդիրները»։
Մակրոնը նաև հայտարարել է, որ պատրաստ է «մոտ օրերս» ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավելել է, որ կցանկանար դա անել ԱՄՆ-ի հետ միասին։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Վաշինգտոնի վարչակազմի և ամերիկացի սենատորների հետ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ուժեղացման հետ։