ՔՊ ֆրակցիան Քոչարյանին ու նրա ընտանիքին «սшտկшցնելու» հրահանգ է ստացել․«Հրապարակ»

Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է համակված եւ վրեժի ծարավ ունի: Ու որքան էլ հիասթափվի այս իշխանության քաղաքականությունից, ընտրության պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտված՝ վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել եւ առաջիկա ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրավիլ» տեսարանների` Քոչարյանի թիմակիցների, հատկապես՝ որդու դեմ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 05․ 25 թ համարում։