Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը          Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին       Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը    

24 մայիս 2025 19:08

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ևս 307 ռուս զինծառայող»,- նշել են գերատեսչությունում։

Փոխարենը ուկրաինական կողմին են հանձնվել գերեվարված ուկրաինական զինված ուժերի 307 զինյալներ։

Նշվում է, որ վերադարձած զինվորներն այս պահին գտնվում են Բելառուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այնուհետեւ նրանց կբերեն Ռուսաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր