Թուրքիան մտադիր Է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել

Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:
«Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում կստեղծեն ռազմաօդային և ռազմածովային բազաներ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար»,-հաղորդել է հրատարակությունը։
Պարբերականի տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։