Սի Ծինփինը Ռուսաստանի հուսալի ընկերն է, ռուս-չինական հարաբերությունները կարևոր գործոն են համաշխարհային կայունության համար          Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Աբրահամ, Վազգեն, Գևորգ սրբազանները       Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը    

26 մայիս 2025 11:41

Պուտինը խելագարվել է, իսկ Զելենսկու ասածները միայն խնդիրներ են ստեղծում

Պուտինը խելագարվել է, իսկ Զելենսկու ասածները միայն խնդիրներ են ստեղծումՌԴ և Ուկրաինայի նախագահների քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ՌԴ զանգվածային գիշերային հարվածն Ուկրաինայի տարածքի մեծ մասին:

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինին: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ ընդհանուր լեզու ենք գտել: Պուտինի հետ ինչ-որ բան է պատահել: Նա խելագարվել է, անտեղի  սպանում է շատ մարդկանց և ոչ միայն զինվորների։ Հրթիռներն ու ԱԹՍ-ները գնդակոծվում են Ուկրաինայի քաղաքները՝ առանց որևէ պատճառի։ Նմանապես, նախագահ Զելենսկին ոչ մի լավություն չի անում իր երկրին: Նրա բերանից դուրս եկած ամեն բառ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս և ավելի լավ է դադարեցնել: Սա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ: Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե «Թրամփինը», ես միայն օգնում եմ մարել մեծ ու տգեղ հրդեհները, որոնք սկսվել են կոպիտ անգործության և ատելության միջոցով»,-նշել է Թրամփը:

Կիրակի գիշերը ՌԴ ԶՈւ-ն համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ: Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ ՌԴ-ն կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ և թևավոր հրթիռ։ ՀՕՊ-ը խոցել է 45 X-101 և «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Նաև մարտական ​​գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի 266 Shahed անօդաչու թռչող սարք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր