Մոսկվայի համար պարզ է, թե ով էր պատվիրել Երևանում ակցիան ընդդեմ Ռուսաստանի

Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան գիտի, թե ով է պատվիրել այդ գործողությունները։
«Այցելությունից առաջ մենք մեր կարծիքը հայտնեցինք այս ակցիայի մասին։ Սրանք նույն հաճախորդներն են, նույն փողը և նույն աղբյուրները։ Այստեղ ոչ մեկից ոչինչ պարզելու կարիք չկա։ Սա անողները նրանք են, ովքեր ցանկանում են սեպ խրել հետխորհրդային երկրների միջև։ Ի՞նչ պետք է պարզենք, ինչ-որ մեկի 3 կոպե՞կը, որը ծախսվել է այս գործողությունների վրա», - մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Մոսկվան բացատրություն է պահանջել Երևանից այս ակցիայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մայիսի 21-22-ին Լավրովի Երևան այցին ընդառաջ Արման Բաբաջանյանն ու մի քանի կողմնակիցներ պաստառներ էին կախել քաղաքի տարբեր յատվածներում, այդ թվում Կիջյան կամրջից։ Դրա վրա պատկերված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վրան էլ գրված էր «մարդասպան»։