Իլոն Մասկը հայտարարել է կառավարական աշխատանքից հեռանալու մասին

«Քանի որ իմ՝ որպես հատուկ կառավարական ծառայողի ժամկետը մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինձ հնարավորություն տալու համար կրճատել անարդյունավետ ծախսերը», - գրել է նա։
Ձեռնարկատերը հավելել է, որ կասկած չունի իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) «առաքելության» ապագայի վերաբերյալ: Նրա կարծիքով, այն «ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի՝ դառնալով ամբողջ կառավարության կյանքի ձև»։
Ապրիլի 22-ին ձեռնարկատերը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։