Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ

«Բարև բոլորին, ցավում եմ, որ այս անգամ չկարողացա գալ Երևան, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ կգամ: Ուրախ եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու կապակցությամբ՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական բանականության զարգացում, որը մղում է մարդկային հասկացողության սահմանները»,- ասված է ուղերձում:
Մասկը հաստատել է, որ հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը, քայլ, որն ակնկալվում է զգալիորեն բարելավել ինտերնետ կապը հեռավոր շրջաններում։ «Starlink-ի գերարագ արբանյակային ինտերնետը ներուժ ունի հեղափոխելու հաղորդակցությունը՝ հատկապես գյուղական վայրերում, օգնելով հաղթահարել երկրում թվային անջրպետը»:
Բացի Starlink-ից, Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ տիեզերական հետազոտության և բաց արհեստական ինտելեկտի հետ կապված նախագծերում։