Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով          ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում       Երևանում «Honda»-ն շրջվել է և բռնկվել․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն    

02 հուն 2025 14:27

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից, դադարեցնում եմ քաղաքական և կուսակցական գործունեությունս

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից, դադարեցնում եմ քաղաքական և կուսակցական գործունեությունսԼոռու մարզպետ Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից: 

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում․

«Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել  ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր