ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը          Արագածոտնի մարզում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը, կա զnh       Ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

03 հուն 2025 10:18

Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»

Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեւոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են` ընտրություններին ընդառաջ, պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։ Դիցուք, վերջին շաբաթներին «փնտրում, հայտնաբերում են» փոքր ձեռնարկատերեր-գործարարների եւ հարկային ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ՝ փորձելով առաջիկա զարգացումներից առաջ «հնազանդեցնել» նրանց, հակառակ դեպքում կտանեն սնանկության։

Իհարկե, ՊԵԿ-ը հերքում է նման տեղեկությունները՝ ասելով, թե պարբերական եւ հերթական ստուգումներ միշտ են անցկացնում եւ անակնկալ այցեր միայն ընդդիմադիրների մոտ չեն ունենում, սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից հատկապես վերջին շաբաթներին բազում բողոքներ ենք ստանում, որ հարկայինից իրենց այցի են գալիս։ Ավելին` 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում, ինչին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր