Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

03 հուն 2025 14:36

Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան

Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ ԿոստանյանԱյն գաղափարը, որը դրվել էր «կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ որոշակի նպատակ ուներ՝ թե՛ կենտրոնի բեռնաթափման, թե՛ առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, ինչո՞ւ են բողոքարկում «կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը, մանավանդ, որ «կարմիր գծերի» թանկանալուց հետո կենտրոնը չի բեռնաթափվել:

«Այն գաղափարը, որ դրվել էր քաղաքապետարանի նախագծի հիմում՝ ենթադրում էր, թե Կենտրոնի բեռնաթափում, թե առհասարակ, հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքը ամբողջապես տեսանելի կլինի, երբ առաջիկայում ավտոբոսների համար առանձնացված գծերի քանակը կշատանա, մենք այդ փուլից սկսած կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված։ Առաջիկայում մի շարք փոփոխություններ ենք ունենալու և, կարծում եմ, այդ առումով արդեն մի շարք փոփոխություներ կտեսնենք քաղաքում»։ 

Նա ընդգծեց, որ այն բողոքը, որ ներկայացվել է ու դատարանի կողմից անվավեր է ճանաչվել՝ վերաբերվել է ոչ թե քաղաքի բեռնաթափմանն, այլ արժեքին։ Երբ խոսում ենք խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից»։ 

Հարցին, թե հնարավոր է դա որոշակի թվային արժեքով ներկայացնել, նա պատասխանեց, որ դա  բարդ է, որովհետև երբ նայում ենք մինչև այս որոշումը տարեկան վաճառված փաթեթների ծավալին, ապա այո, այդ գները շատ վարորդների ստիպել է, որ նրանք քաղաքում հնարավորիս քիչ կայանում անեն և տարեկան փաթեթները ձեռք չբերեն։ «Այս տեսանկյունից որոշակի բեռնաթափում կա, բայց երբ նայում ենք մեքենաների հոսքին ու խցանումներին՝ մարդկանց մոտ կարող է տարակուսանք առաջանալ, չնայած դրան՝ թվերից ելնելով կարող եմ ասել, որ նման արժեքի բարձրացումը զսպել է տարեկան փաթեթներ ձեռք բերելու ու շաբաթներ, ամիսներ շարունակ մեքենաները քաղաքի կենտրոնում կայանելու խնդրից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր