Վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին, կա տուժած          Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն       Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ    

04 հուն 2025 12:16

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպքՀունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է:

Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։

Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում:

Կլինիկական ախտանշանները՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերքում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ:

ՀՎԿԱԿ մասնագետները փոխանցողների շրջանում շարունակում են իրականացնել միջատաբանական հետազոտություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր