Ոստիկանությունը կրկին ձերբակալել է Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին          Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի       Բավրայի անցակետում հայտնաբերվել է Լեհաստանի իրավապահների մեղադրանքով հետախուզվող    

07 հուն 2025 09:55

Ով է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ»

Ով է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Երեկ «Հանրապետական» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ առաջարկով դիմելով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը․ «․․․Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար»:

Մենք տեղեկացանք, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի վարչապետի իր թեկնածուի անունը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։

Նշենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու, սակայն այժմ ընտրությունը փոխել են՝ կանգ առնելով Աշոտյանի թեկնածության վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 07․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր