Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա          Բախվել են «Opel»-ն ու «06»-ը, մեկ այլ ավտոմեքենա բախվել է «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել, կա 7 տուժած       Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը    

09 հուն 2025 12:20

Բախվել են «Opel»-ն ու «06»-ը, մեկ այլ ավտոմեքենա բախվել է «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել, կա 7 տուժած

Բախվել են «Opel»-ն ու «06»-ը, մեկ այլ ավտոմեքենա բախվել է «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել, կա 7 տուժածԵրեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ: 
 
Մինչ պարեկներն ու փրկարարներն աշխատում էին, Նոր Արմավիր գյուղից դեպի Էջմիածին ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի մեջ հայտնված ՎԱԶ 2106-ին, ապա առաջ ընթանալով բախվել ճանապարհի եզրին տեղադրված ջրահեռացման համար օգտագործվող բետոնե պանեշին և բռնկվել: 
 
2 վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
 
Բռնկման հետևանքով գազաբալոնից առաջացել է նաև պայթյուն: 
 
Վթարների փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր