Հունիսի 13-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՄԱԳԱՏԷ-ի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վրա    

11 հուն 2025 21:27

Վարչապետի հետհաշվարկի ժամացույցը միացված է, ովքեր կմասնակցեն եկեղեցու դեմ գործողության, իշխանափոխությունից հետո կազատազրկվեն

Վարչապետի հետհաշվարկի ժամացույցը միացված է, ովքեր կմասնակցեն եկեղեցու դեմ գործողության, իշխանափոխությունից հետո կազատազրկվեն Անդրադառնալով վեհարանը ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ նրա գործողությունները թելադրված են 2026 թ. ընտրություններով։ 

«Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը, ի տարբերություն քաղաքների, համեմատաբար բարձր է գյուղերում, բայց ընտրությունների ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ, եթե Եկեղեցին ցանկանա միջամտել։ Հեռավոր գյուղերում մարդիկ ունենալու են տեղեկատվության 2 աղբյուր՝ Հանրայինը, որը ներկայացնում է իշխանության շահերը, և եկեղեցին, որը չի ենթարկվում իշխանությանը և կարող է այլ տեղեկություններ տրամադրել: Մասնավորապես, Եկեղեցին կարող է քահանաների միջոցով քարոզ իրականացնել ընդդեմ վարչապետի, իսկ նրա համար այժմ ամեն ձայն կարևոր է։ Այդ պատճառով էլ նա ցանկանում է ունենալ իրեն ենթակա Եկեղեցի, ինչը չի հաջողելու։ Նիկոլ Փաշինյանի այս քայլերը եկեղեցու վրա չեն ազդելու:

Ինքը՝ որպես քաղաքական գործիչ, կարող է բազմաթիվ կոչեր անել, սակայն Եկեղեցու դեմ ցանկացած գործողություն իրականացնելուց առաջ պետք է մի բան հստակ հասկանա՝ շատ հավանական է, որ հաջորդ տարի նա այլևս վարչապետ չլինի։ Իսկ նրանք, ովքեր Եկեղեցու դեմ կգործեն, հակասահմանադրական և հակաօրինական քայլեր կկատարեն, քանի որ Եկեղեցին, ըստ Սահմանադրության, անջատված է պետությունից, հետևաբար, այդ բոլոր անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության և բավական երկար ժամանակով կազատազրկվեն։ Հարցն այն է՝ արդյո՞ք մարդիկ պատրաստ են հանուն վարչապետի ազատազրկվել»,-նշեց Արմեն Բադալյանը։ 

Արմեն Բադալյանի դիտարկմամբ միևնույն է, Փաշինյանը չի կարող կաթողիկոս ընտրել։ Սա մի գործընթաց է, որի վրա նա որևէ ազդեցություն ունենալ չի կարող:

«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ իր ակտիվ քաղաքական կյանքին մնացել է 6 ամիս, դրա համար ոչինչ չի կարող անել՝ բացի գրառումներ կատարելուց, կամ էլ՝ կարող են խմբեր ձևավորել, գնալ ու Վեհարանը գրավել։ Այսինքն՝ կանեն պարզ խուլիգանություն, բայց որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետև Առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, սա համայն հայության հարցն է, որի վրա Նիկոլ Փաշինյանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, բացի որոշակի խժդժություններ հրահրելուց, ինչը եկեղեցու վրա չի ազդելու: Պետք է միշտ հիշել՝ Վեհափառին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ համայն հայությունը։ Նա չի կարող իր ուզած կաթողիկոսին ընտրել տալ, քանի որ ընտրության գործընթացին մասնակցում են պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց վրա նա որևէ ազդեցություն չունի։ Նոր կաթողիկոս ընտրելու համար պետք է նախ ազատվել գործող Կաթողիկոսից։ Նա կարող է ուժային կառույցներով գրավել Վեհարանը, արգելել մուտքը, սակայն դա չի նշանակում, որ Եկեղեցին իրեն ենթարկվեց։ Դա պարզապես կլինի պաշտոնեական դիրքի չարաշահում, և ոչ ավելի։

Հարցին, մամուլում լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը աղանդավորական կազմակերպությունների միջոցով է փորձելու գրոհել Եկեղեցու վրա՝ Արմեն Բադալյանն ասաց, որ եթե այդ աղանդավորական խմբերը փորձեն որևէ գործողություն իրականացնել Եկեղեցու նկատմամբ, ապա ապագա իշխանությունները կարող են փակել այդ աղանդները, իսկ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ գործողություններին, ենթարկվելու են իրավական պատասխանատվության։

«Բոլոր այն գործիչները, որոնք կփորձեն խառնվել եկեղեցու ներքին կյանքին, շատ հավանական է՝ իշխանափոխությունից հետո դատվեն՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Որոշ խմբերում ներգրավվելուց առաջ յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ վարչապետի հետհաշվարկի ժամացույցը միացված է։ Շատ դժվար է ասել՝ կշարունակի՞ Փաշինյանը մնալ իշխանության, թե ոչ։ Ամեն դեպքում նա գնացող վարչապետ է»,-ընդգծեց Արմեն Բադալյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր