Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում, վարորդներից մեկն էլ վրաերթի է ենթարկվել          Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ աշխարհում զինադադար հաստատել       Տեսանյութ.Սպասվում են եղանակային անակնկալներ, դեկտեմբերի 27-ից սկսած հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ    

17 հուն 2025 15:08

Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա

Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկաԻսրայելից կամ Իրանից հայերին տարհանելու ծրագիր կգործարկվի միայն այն դեպքում, երբ նման անհրաժեշտություն առաջանա։ 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ վստահեցնելով, որ այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա։ 

«Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն։ Կարծում եմ՝ եթե նման խնդիր առաջանա, ապա մենք արդեն ունենք փորձ՝ տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ։Այս պահին նման ահազանգ չկա»,-ասել է նա։

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր