Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

17 հուն 2025 20:06

Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի

Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվիԻրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի»,- ասել է Սոբհանին:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին Իսրայելի սանձազերծած ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին` աջակցության և զորակցության համար։

Պատասխանելով Ադրբեջանի կողմից Սյունիքում հնարավոր ագրեսիայի և «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող հարցին՝ դեսպան Սոբհանին շեշտել է՝ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին նաև այն համատեքստում, որ Իսրայելը կփորձի առանձին երկրներ օգտագործել իր շահերի համար։ Նրա խոսքով՝ Իրանը կապի մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։  Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ Իրանի կարմիր գծերը հստակ են։

«Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում և որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել։ Սակայն մենք իրողությունների և փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք և անընդհատ ՀՀ կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,- ասել է Իրանի դեսպանը։

Նա հավելել է՝ երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը նաև հետագայում կազդի նրանց հետ հարաբերությունների վրա։

«Բարեկամին և թշնամուն ճանաչում են ծանր իրավիճակներում»,- ասել է Սոբհանին։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են, որ լարվածությունը չսրվի, քանի որ դա բխում է բոլոր երկրների շահերից։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր