Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի          Այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, կարող ենք մտնել նաև Իսրայել, ոչինչ մեզ չի խանգարում դա անել       Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը    

18 հուն 2025 11:57

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագՆիկոլ Փաշինյանը առավոտյան գրել է.

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։

Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ-ի սպառող է կամ աշխատակից։  

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։

Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր