Տեսանյութ.Սպասվում են եղանակային անակնկալներ, դեկտեմբերի 27-ից սկսած հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ          Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա       Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ. Factor    

18 հուն 2025 12:25

Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում

Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացումՍա նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում  ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու  համար, ընդ որում՝  ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ  պայմանավորված,  այլ նույն պահին ի հայտ եկած  ինչ-որ հանցակազմով:  Այս մասին գրել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի ՖԲ էջում.

«Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:

Համենայն դեպս, իմ աշխատանքային պրակտիկայում  նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները  կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ  և չշահարկվեն:

Մեր Հայրենիքում  խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով:  Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար ողջամիտ, փորձառու  ուժայինները   չէին

ներքաշվի այս գործընթացում ...»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր