Տեսանյութ.Սպասվում են եղանակային անակնկալներ, դեկտեմբերի 27-ից սկսած հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ          Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա       Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ. Factor    

18 հուն 2025 22:04

«Nissan»-ը Հրազդանի կիրճում բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում

«Nissan»-ը Հրազդանի կիրճում բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել Հրազդան գետումԱյսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Գ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբի և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ժամանել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր