2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը եւս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային: Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել:
Այժմ նրանց օրակարգում երկու հարց է. շարքից դուրս բերել Սամվել Կարապետյանին, այնուհետեւ անցնել Կաթողիկոսին հեռացնելու հարցին, որը կարող է երկար ձգվել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին