Տեսանյութ.Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ          Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար    

19 հուն 2025 17:39

Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը

Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակըՍամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

«Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։

Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»,-նշել է նա։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր