Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»       Դեկտեմբերի 16-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

19 հուն 2025 20:25

Իրանը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին

Իրանը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից ի վեր, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Իրանի արտգործնախարար Արաղչին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ասել է, որ Իրանը չի վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Իսրայելի հարձակումները չեն դադարեցվել: 

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Արաղչիի և Ուիթքոֆի միջև բանակցությունները ներառում էին մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ առաջարկի հակիրճ քննարկում, որն ուղղված էր Իրանից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը:
 
Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր