Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh          Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին       Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է    

20 հուն 2025 13:30

Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գողության փորձի  հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Գառնիկ Դանիելյանը երեկ առավոտյան հայտնաբերել է ավտոմեքենան՝ ապակիները և կողային հայելիները կոտրված վիճակում։ Գառնիկ Դանիելյանը պնդում է, որ ավտոմեքենայում գտնվել է իր հեռախոսներից մեկը, որը չեն գողացել, առհասարակ, նրա դիտարկմամբ՝ ավտոմեքենայից գողություն չի կատարվել, հետևաբար, նա բացառել էր, որ դա է եղել նպատակը։ Ուշագրավ է, որ սա Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան վնասելու առաջին դեպքը չէ, նախորդիվ, այրել էին նրա ավտոմեքենան՝ օրը ցերեկով, ինչը տեղի է ունեցել բողոքի ակցիաներին զուգահեռ ժամանակաշրջանում։ Այս անգամ ևս Դանիելյանի ավտոմեքենան վնասել են՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ելույթից հետո։ 

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր