Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին       Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հետ    

21 հուն 2025 18:09

Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը

Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Մակրոնը հայտնել է X սոցիալական ցանցում։

Մակրոնի խոսքով՝ Փեզեշքիանի հետ զրույցում նա հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ իր կառավարությունը պարտավոր է հստակ երաշխիքներ տալ իր մտադրությունների խաղաղ բնույթի վերաբերյալ։

«Նախագահ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում ես լուրջ մտահոգություն հայտնեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իմ դիրքորոշումը հստակ է՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և նա պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը: Համոզված եմ, որ կա հակամարտության սրացումից խուսափելու և ավելի լուրջ սպառնալիքներ կանխելու միջոց։ Այդ նպատակով Ֆրանսիան և  նրա եվրոպացի գործընկերները կարագացնեն Իրանի հետ բանակցությունները»,-այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը: 

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր