Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավորվել է հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն          Եթե իրանական ներկայիս վարչակարգն ի վիճակի չէ Իրանը կրկին մեծացնել, ինչո՞ւ չլինի վարչակարգի փոփոխություն       Տեսանյութ.Արտակարգ դեպք՝ Երևանում, պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում, կան տուժածներ    

23 հուն 2025 10:24

ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է արել Իրանին համոզել, որ չփակի Հորմուզի նեղուցը

ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է արել Իրանին համոզել, որ չփակի Հորմուզի նեղուցըԱՄՆ-ն Չինաստանի իշխանություններին կոչ է անում համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես Պեկինի Չինաստանի կառավարությանը կոչ եմ անում զանգահարել նրանց այդ հարցով, քանի որ հենց իրենք մեծապես կախված են Հորմուզի նեղուցից՝ իրենց նավթի առումով»,- ասել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ դա «սարսափելի սխալ կլիներ»։

Հիշեցնենք՝ այս գիշեր Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի միջուկային հնարավորությունները։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջացնել այս պատերազմը», այլապես Իրանը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր