Երևանում «Kia»-ն վրшերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին          Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմը 5 անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, իսկ Թուրքիան՝ 35 անգամ       Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ    

24 հուն 2025 14:10

Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմանները ՔԿՀ-ում որոշել են խստացնել։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ 
Թե որն է տեղափոխման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, ՔԿԾ-ից նշում են՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով։ Նշենք, որ Սամվել Կարապետյանի տեսակցությունները սահմանափակված են՝ բացառությամբ ընտանիքի անդամների և փաստաբանների հետ, սակայն, նկատի ունենալով, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պայմաններն առավել խիստ են, հնարավոր է, որ փորձ արվի առավել մեկուսացնել Կարապետյանին։  

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է:
2025թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Հիշեցնենք, որ  Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, ինչից հետո Կարապետյանին թիրախավորել է Նիկոլ Փաշինյանը, ինչին հաջորդել է ՔՊ-ականների  ՀԷՑ-ը ազգայնացնելու սպառնալիքները։ Այս հայտարարություններին զուգահեռ  իրավապահներն են շտապել նրա տուն՝ բերման ենթարկելու։ Առաջին փորձը չի հաջողվել, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ միայն կեսգիշերին  է տեղափոխվել առանձնատնից։ 

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր