Էժանագին շոուներ` ՀԷՑ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հոմպլեքս մոլի բացման միջոցառմանը հոսանքի անջատման պատճառով միջոցառումը հարամվել է, երեկ էլ ԱԺ լսումների ժամին է հոսանքն անջատվել, սակայն ինչ-որ հրաշքով բարձրախոսները շարունակում էին անխափան աշխատել, իսկ այդ պահին ամբիոնից ելույթ ունեցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միամտորեն խոստովանեց այդ փաստը։
Սա նշանակում է, որ հոսանքի անջատման խնդիրը եղել է ոչ թե ընդհանուր ցանցից, այլ տեղում՝ ինչ-որ մարդկանց հրահանգով, եւ որոշ հոսանքագծեր չեն անջատվել։ Ըստ ամենայնի, իշխանությունը նման էժանագին շոուներով փորձելու է լեգիտիմացնել իր գործողությունները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 06․ 25 թ համարում։