Հարգելի Էմանուել Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է բռնապետության կայացմանը Հայաստանում          Մի քանի միլիոն հայեր ՌԴ քաղաքացիներ են, որոնք ցավով են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին       Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը գտնվում են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում    

29 հուն 2025 13:14

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 29-ի և հուլիսի 2-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հուլիսի 1-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր