Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը          Պետք է փոխենք Արարատ քաղաքի, Արարատի մարզի անունը, Արարատ անունով նախարար ունենք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք       Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով    

02 հուլ 2025 16:01

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրևանում հուլիսի 2-ին և 7-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ 
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր