Օգոստոսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դաշտավանում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն, կան վիրավորներ       Տեսանյութ.Ջրվեժի արտադրամասերից մեկի բակում այրվել է սպունգ, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից, հրդեհը մեկուսացվել է    

25 օգոս 2025 19:05

Տեսանյութ.Ջրվեժի արտադրամասերից մեկի բակում այրվել է սպունգ, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից, հրդեհը մեկուսացվել է

Տեսանյութ.Ջրվեժի արտադրամասերից մեկի բակում այրվել է սպունգ, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից, հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր