Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

09 հուլ 2025 15:07

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան դաշնակցային բնույթին

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան դաշնակցային բնույթինՌուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին: Հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, ուստի սպասում ենք Երևանի արձագանքին»,-ասել է Զախարովան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր