Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հռոմի պապը առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար       «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց    

09 հուլ 2025 17:17

Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը, վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են

Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը, վիրшվnրները ոստիկանության ծառայողներ ենԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Էրիկ Թ․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևոր ինքնությունը։

Հիվանդանոց տեղափոխված վարորդը և նրա ուղևորը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ծառայողներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր