Հուլիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ինչ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն       Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը    

10 հուլ 2025 15:34

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր