Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները          Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում       «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի    

11 սեպ 2020 16:33

Վանի քրդերը Թուրքիայի իշխանությունից պահանջում են վերականգնել 4-րդ դարի հայկական մենաստանը

Պատմական հայկական Վան քաղաքում ապրող քրդերը պահանջում են վերականգնել տեղի 4-րդ դարի հայկական վանքը։ Այս մասին գրում է The Armenian Mirror-Spectator պարբերականը՝ հղում անելով թուրքական Doğan գործակալությանը։
Պարբերականը գրում է, որ բնակիչները տեղական իշխանություններից պահանջում են վերականգնել Սուրբ Գևորգ եկեղեցին, որի ավերակները գտնվում են Վանա լճի ամենամեծ՝ Լիմ կղզում: Նման պահանջի գլխավոր պատճառը զբոսաշրջային հոսքերի ավելացումն է։

«Վանի բնակիչները համոզված են, որ Լիմ կղզին շատ կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից, և որ կիսավեր եկեղեցիները պետք է վերականգնվեն առաջին իսկ հնարավորության դեպքում»,-գրում է պարբերականը։

2019թ.-ին հրապարակվել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը, որի համաձայն Վանա լճի չորս խոշորագույն կղզիներից երեքը, ներառյալ Լիմը, ստացել են արգելոցի կարգավիճակ։
Լիմ կղզու Սուրբ Գևորգ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վանական եղբայրությունն այստեղ գոյատևել է մինչև 1918 թվականը։ Ավելի ուշ տաճարը պղծվել ու ոչնչացվել է, այդ թվում ՝ գանձ որոնողների կողմից։

Վան քաղաքը մինչև 1915 թվականը եղել է Արևմտյան Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկը։ Վանը Թուրքիայի իշխանության տակ է անցել 1923թ․-ին՝ Լոզանի պայմանագրի համաձայն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր