ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով          Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց       Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր սեփական գերեզմшնը    

18 հուլ 2025 12:08

Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր սեփական գերեզմшնը

Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր սեփական գերեզմшնըՌուսաստանի և եվրոպական երկրների միջև կապերը վերականգնելու հեռանկարներ կան, քանի որ ԵՄ ղեկավարությունը երկար չի կարողանա լռեցնել իր քաղաքացիների ձայները։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է աճում այն եվրոպացիների թիվը, ովքեր կասկածի տակ են դնում Բրյուսելի՝ Ռուսաստանի հետ անվերապահ բախման կուրսի ճշգրտությունը: Որքան երկար ԵՄ-ն անտեսի իր քաղաքացիների շահերը և վատթարացնի նրանց բարեկեցությունը «ռուսական սպառնալիքի» պատրվակով, այնքան ավելի դժվար կլինի նրանց համար խլացնել նրանց ձայները, ովքեր ձգտում են փոխշահավետ համագործակցության Ռուսաստանի հետ և խաղաղ գոյակցության մեր երկրի հետ», - ընդգծել է Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, առաջնորդվելով հենց այս կարևոր սկզբունքով, առաջ է քաշել 2024 թվականին եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման հայեցակարգը։

«Մենք պատրաստ ենք Եվրոպայի հետ հավասար երկխոսության: Եվրոպական մայրաքաղաքների որոշելիքն է, թե ինչ մարտավարություն կընտրեն, բայց ես կցանկանայի հիշել մեծ ռուս հրամանատար Սուվորովի խոսքերը. «Ռուսն առանձնանում է հավատքով, հավատարմությամբ և բանականությամբ: Ամբողջ Եվրոպան ապարդյուն կշարժվի դեպի Ռուսաստան. այնտեղ այն կգտնի Թերմոպիլներին, Լեոնիդասին և իր սեփական գերեզմանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր