Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

24 հուլ 2025 23:02

Իրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք են

Իրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք ենԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մեջբերելով Իրանի նախագահի հայտարարություններն՝ արված Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և մենք ընդունում ենք դա, քանի որ մենք մերժում ենք միջուկային զենքը, և սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,- ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ Թեհրանը շեշտում է իրանական միջուկային ծրագրի և ուրանի հարստացման շարունակության իրավունքը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր