Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

26 հուլ 2025 20:31

ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում

ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ընտանիքների հետ ուրբաթօրյա հանդիպման ընթացքում Ռուբիոն մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին անհրաժեշտ է «վերանայել» Գազայի հարցում իր ռազմավարությունը  և «նախագահին նոր տարբերակներ առաջարկել»:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում իր բանակցային թիմը Դոհայից ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո, որը չի վկայում Գազայի հատվածում հրադադարի հասնելու ձգտման մասին: Նրա խոսքով՝ Նահանգները մտադիր են այլընտրանքային տարբերակներ կիրառել պատանդներին ազատելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր