Ռումինիայի նախագահը նախատեսվածից շուտ է լքել Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, ով Երևանում էր՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին, նախատեսվածից շուտ է լքել Հայաստանը և վերադարձել Բուխարեստ՝ կառավարության հրաժարականի պատճառով։Այսօր ցերեկը Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը։ 464 պատգամավորներից 431-ն են նիստին ներկա եղել, նրանցից 281-ը «կողմ» է քվեարկել իմպիչմենտին։ Այս իրադարձությունն է ստիպել Ռումինիայի նախագահին Հայաստանից շտապ վերադառնալ իր հայրենիք։
