Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած          Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 20-ի համար    

27 հուլ 2025 10:02

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցությունները

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցություններըԹաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցությունները նրանց հետ, ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր չի կնքի Թաիլանդի և Կամբոջայի հետ, քանի դեռ նրանց միջև զինված հակամարտությունը շարունակվում է։

Թրամփն ասել է, որ խոսել է Կամբոջայի վարչապետի հետ Թաիլանդի հետ հակամարտության դադարեցման մասին։

«Այժմ զանգահարում եմ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարին՝ նույն խնդրանքով՝ հրադադարի և ներկայումս մոլեգնող պատերազմի դադարեցման համար»,- գրել է նա Truth Social սոցցանցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր