Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

30 հուլ 2025 14:31

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ«Ադրբեջան-Ուրալ» հասարակական կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն, թե որ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։

Հուլիսի սկզբին Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալել է Շիխլինսկու որդուն՝ Մուտվալային։ Պատճառը հուլիսի 1-ին Բաքվի հրապարակում տեղի ունեցած միջադեպն էր։  Մուտվալա Շիխլինսկին դատարանում հայտարարել է, որ չի տեսել իր աջ կողմում գտնվող անվտանգության աշխատակցին, որին վրաերթի է ենթարկել և զղջում է կատարվածի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր