Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան          Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ       Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին    

05 օգոս 2025 13:02

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է միջին և փոքր հրթիռների վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է միջին և փոքր հրթիռների վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասինՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման կամավոր մորատորիումից։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունված համապատասխան ինքնասահմանափակումներով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում ՄՓՀՀ վերացման մասին պայմանագիրը դադարեԼ Է գործել 2019 թվականին, իսկ մինչև 2023 թվականը Ռուսաստանը փաստագրել է ամերիկյան համակարգերի տեղաբաշխման դեպքեր, որոնք ունակ են նման հրթիռների ցամաքային արձակման, եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների տարածքում՝ «նման սպառազինության փորձարկման» նպատակով։ Այսպիսով, մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են, ընդգծել են գերատեսչությունից։

ԽՍՀՄ  և ԱՄՆ միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրն ուժի մեջ էր մտել 1988 թվականի հունիսի 1-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր