Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին          Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ռումինիայի նախագահը նախատեսվածից շուտ է լքել Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով    

08 օգոս 2025 14:00

Վրաստանը պատրաստ չէ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Վրաստանը պատրաստ չէ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետՎրաստանի իշխանությունները պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, քանի որ հանրապետությունն առանց այդ էլ հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնման միակ ելքը խաղաղ ճանապարհն է։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Իհարկե, մենք պատրաստ չենք չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը: Սա մեզ համար լուրջ չէ: Մենք հայտարարում ենք մեկ պարզ բան, տարածքային ամբողջականությունը վերականգնելու միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է:
Մենք սա հայտարարում ենք, և որևէ փաստաթղթի կամ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Կոբախիձեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր